Ֆրենկի դե Յոնգը մերժել է գրանդ ակումբի առաջարկը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում հայտնում է, որ մանկունիանցիների ապագա մարզիչ Էրիկ տեն Հագն անձամբ է շահագրգռված հայրենակցի հրավիրմամբ, բայց անձամբ՝ Ֆրենկին, ցանկանում է խաղալ մի ակումբում, որը կխաղա  Չեմպիոնների Լիգայում։

«Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում և 6 միավորով հետ է Չեմպիոնների Լիգայի գոտուց: