Մյունխենի «Բավարիան», չնայած բազմաթիվ ասեկոսեներին, չի նախատեսում բաժանվել ակումբի հարձակվող Սերժ Գնաբրիից։
«Հուսով եմ, որ Գնաբրին չի հեռանա, քանի որ նա այն ֆուտբոլիստն է, ում մենք գնահատում ենք, և ցանկանում ենք, որ նա մնա»,- ասել է Հասան Սալիհամիջիչ։
Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սերժ Գնաբրին անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։