«Արսենալը» պատրաստ է դիտարկել հարձակվող Նիկոլյա Պեպեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ լոնդոնյան ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միջոցներ հայթայթել նոր ձեռքբերումների համար:
«Զինագործները» ցանկանում են իվուարցու տրանսֆերի վաճառքից ստանալ 30 միլիոն եվրո։ 2019 թվականին լոնդոնյան ակումբը նրա տեղափոխության համար «Լիլին» վճարել էր 86 միլիոն ֆունտ:
Պեպեն 2021/22 մրցաշրջանում ընդհանուր առմամբ 20 խաղ է անցկացրել՝ խփելով 3 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: