«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՊՍԺ-ի ղեկավարությանը մի շարք պայմաններ է առաջադրել, այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ փարիզցիները շուտով կհեռացնեն գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, և նրա փոխարեն թիմ կհրավիրեն Անտոնիոյին։
Նշվում է, որ իտալացի մասնագետը ցանկանում է Փարիզում վաստակել 25 մլն ֆունտ (29,7 մլն եվրո):
Նա ցանկանում է, նաև անձամբ մշակել թիմի տրանսսֆերային ռազմավարությունը: