Իսպանական ակումբը պայմանագիր է առաջարկել Իսկոյին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է միանալ «Բետիսին» ազատ գործակալի կարգավիճակով։

Անդալուզյան ակումբը 30-ամյա իսպանացուն առաջարկել է 2 տարվա պայմանագիր, ըստ որի՝ նա «Բետիսում» կստանա տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ։

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին լավ ծանոթ է Իսկոյին, նրանք միասին աշխատել են «Մալագայում»։

Կիսապաշտպանը «Ռեալում» խաղային պրակտիկայի պակաս ունի։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։