Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ «Ինտեր». Ակումբը պայման ունի

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է տեղափոխվել «Ինտեր»։

Calciomercato.com-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է հանդիպել «Միլանի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտայի հետ՝ քննարկելու հնարավոր վերադարձը:

Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» կարող է վարձակալել Լուկակային, քանի որ լուրջ ֆինանսական ծախսեր չեն ծրագրվում և ակումբը պատրաստ չէ ամբողջական տրանսֆեր իրականացնել։

Բացի այդ, բելգիացի հարձակվողը պետք է 7-8 մլն եվրոյով նվազեցնի իր աշխատավարձը։ «Չելսիում» նա ստանում է մոտ 13-14 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: