Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել «Մալյորկայի» դարպասապահ Ֆերան Կետգլասի հետ՝ հայտնում է Marca-ն։
16-ամյա դարպասապահը, երկամյա պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսը։ Մադրիդյան ակումբը մարտ ամսից աշխատում էր գործարքի կայացման ուղղությամբ:
Նշվում է, որ ակումբում վստահ են, որ պատանին ժամանակի ընթացքում կկարողանա փոխարինել Տիբո Կուրտուային։
Կետգլասը 5 հանդիպում է անցկացրել Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականում: