Ռահիմ Ստերլինգը՝ «Ռեալի» մասին. «Մենք պետք է համոզվենք, որ հոգեբանորեն» պատրաստ ենք այս մարտահրավերին»

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջին տնային հանդիպման մասին:

«Խոսքը միայն այս մրցաշրջանի մասին չէ: Մենք նախորդ մրցաշրջաններից գիտենք, թե որքան լավն է «Ռեալը» Չեմպիոնների Լիգայում։ Մենք պետք է լավ պատրաստվենք, վստահ լինենք, որ հոգեբանորեն պատրաստ ենք այսպիսի մարտահրավերին։

Սա յուրահատուկ մրցաշար է, յուրաքանչյուր երիտասարդ ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ այստեղ։ Ամեն խաղում ես տալիս եմ ամեն ինչ: Չեմպիոնների Լիգայի օրհներգն ու մթնոլորտը միշտ յուրահատուկ են»,- Ստերլինգի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։