«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է Ա Սերիայի «Միլանի» դեմ խաղում կրած պարտությունը (1:2).
«Հանդիպման առանցքային պահին մենք սխալվեցինք. Սա հիասթափեցնում է: Լավ էինք գործում առաջին խաղակեսում, բայց շատ ֆուտբոլիստներ առողջական խնդիրների պատճառով դժվարացան դիմանալ ճնշմանը: Մենք շատ հաճախ էինք կորցնում գնդակը, պետք է դասեր քաղել թույլ տված սխալներից»,- Սարրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: