Մարկո Ասենսիոյի համար պայքարում ֆավորիտ կա

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Calciomercato-ի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում ֆավորիտը «Արսենալն» է:

Նշվում է, որ մադրիդցիները մտադիր են վաճառել իսպանացու տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ. կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:

Ավելի վաղ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված էր «Միլանը», սակայն «ռոսոներիներին» հիասթափեցրել է ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձի չափը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարկոն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ: