«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով և պատրաստ է փոխանակում առաջարկել իսպանական ակումբին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացու տրանսֆերի դիմաց պատրաստ է առաջարկել պաշտպան Ալեքս Տելեսին և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, հայտնում է Fichajes-ը։
24-ամյա Դե Յոնգը կարող է դառնալ անգլիական թիմի առաջին տրանսֆերը նոր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի օրոք, ով ֆուտբոլիստի հետ աշխատել է «Այաքսում»:
Կիսապաշտպանը իսպանական թիմին միացել է Ամստերդամի «Այաքսից» 2019 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։