Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի «Մալյորկայի» երիտասարդական թիմի դարպասապահ Ֆերան Կետգլասին, հաղորդում է Marca-ն։
Այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը 4 անգամ ընդգրկվել է հիմնական թիմի կազմում: Կետգլասի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսին, ուստի նա «Ռեալին» կմիանա անվճար:
Նշվում է, որ դարպասապահը մադրիդյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր կկնքի։ Իսպանացին անմիջապես կմիանա «սերուցքայինների» երկրորդ թիմին՝ «Կաստիլյային»: