ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի դարպասապահների հետ կապված իրավիճակի մասին.
«Կեյլոր Նավասը լավ է խաղում, մենք շատ գոհ ենք նրանից: Բայց Դոննարուման աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, ուստի տրանսֆերն այնուամենայնիվ պետք է կատարվեր՝ անկախ Նավասի ներկայությունից։
Փորձեցինք թույլ տալ, որ երկուսն էլ որսան խաղի ռիթմը։ Նրանք հասկանում են իրավիճակը։ Երբ ժամանակը գա, մենք որոշում կայացնելու խնդիր չենք ունենա։
Բոլորի համար հարմար տարբերակ կա»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Դոննարուման փարիզյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Նավասը ՊՍԺ-ում է 2019 թվականից։