Հայտնի է, թե երբ Սեսկ Ֆաբրեգասը կավարտի կարիերան

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

34-ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ կոճը շաբաթ օրը, և, ըստ Get French Football News-ի, նա կարող է բացակայել մրցաշրջանի մնացած հատվածում:

Ակումբի աղբյուրները հուշում են, որ իսպանացին կհեռանա ֆուտբոլից՝ այս մրցաշրջանի ավարտից հետո։

Ֆաբրեգասի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Իսպանացի ֆուտբոլիստը թիմում հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է հինգ հանդիպում և գոլ չի խփել։