«Մանչեսթեր Սիթիի» 31-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ասել է, թե որտեղ կցանկանա շարունակել կարիերան, եթե 2023 թվականին պայմանագրի ավարտից հետո ստիպված լինի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»:
«Իմ արմատների պատճառով ինձ բնականաբար հետաքրքրում է Թուրքիան։ Ինձ դուր է գալիս նաև ԱՄՆ-ը, մի քանի անգամ եղել եմ այնտեղ արձակուրդի ժամանակ։
Այնուամենայնիվ, այս պահին դա ինձ չի անհանգստացնում։ Ես պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, ես այնտեղ շատ երջանիկ եմ և՛ մարզական, և՛ անձնական առումով, և տեսականորեն կարող եմ պատկերացնել, որ կարիերաս կավարտեմ «Սիթիում»»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Sport1-ը։