«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը հրաժարվել է խոսել իր ապագայի մասին։
«Հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ: Ցանկանում եմ վայելել խաղը, կենտրոնացած մնալ թիմիս, ընկերներիս, Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի վրա»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։
Ժեսուսի պայմանագիրը «Քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2023 թվականին։ Ամռանը նա հնարավորություն կունենա բանակցել այլ ակումբների հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: