Ֆիլիպ Լամն ուրախ չէ «Բավարիայի» 10-րդ անընդմեջ չեմպիոնությամբ

«Բավարիայի» նախկին ավագ Ֆիլիպ Լամը բացատրել է, թե ինչու է մյունխենյան ակումբի երկարատև գերիշխանությունը Գերմանիայի առաջնությունում իր մեջ կրում է բացասական ենթատեքստ:

««Բավարիայի համար նորմա՞լ է 10-րդ անընդմեջ լիգայի տիտղոս նվաճելը: Անկասկած, դա լավ չէ։ Կարծում եմ, որ «Բավարիայի» համար նաև լավ չէ այն, որ նրանք այդքան շուտ հաղթեցին առաջնությունում: Պայքարը պետք է ավելի համառ լինի:

Նույն թիմը կարող է մի քանի անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը, բայց պայքարը պետք է ավելի լարված լինի։ Բունդեսլիգան պետք է մինչև վերջ լարվածության մեջ պահի հանդիսատեսին, այլ ոչ թե 4 տուր առաջ որոշի չեմպիոնին:

Ինչպե՞ս պայքարը դարձնել ավելի թեժ: Ես չգիտեմ», – ասել է Լամը ZDF-ի եթերում: