«Չելսին» փոխարինող է գտել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվող Անտոնիո Ռյուդիգերին:
Անգլիական ակումբը ցանկանում է թիմ հրավիրել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սևիլիան» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կունդեն Լա Լիգայի 27 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացի պաշտպանի և «Սևիլիայի» պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 60 միլիոն եվրո: