«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Սերժ Գնաբրիի ապագայի մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է թիմի հարձակվող Սերժ Գնաբրիի ապագան։

«Հուսով եմ, որ Գնաբրին չի հեռանա, նա ֆուտբոլիստ է, ում մենք գնահատում ենք: Մենք ցանկանում ենք, որպեսզի նա մնա»,- ասել է Սալիհամիջիչը Sky Germany-ին:

Կողմերը բանակցում են նոր պայմանագրի շուրջ, սակայն չեն կարողանում համաձայնության հասնել։ Հիմնական խոչընդոտը գերմանացի ֆուտբոլիստի ֆինանսական պահանջներն են։

26-ամյա հարձակվողի գործող համաձայնագրի ժամկետը մյունխենցիների հետ լրանում է 2023 թվականի հունիսին: