Երեկ՝ Լա Լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում, «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Ռայո Վալյեկանոյին»:
Gracenote Live-ի հաղորդմամբ՝ այս պարտությամբ «Բարսելոնան» միանգամից 2 հակառեկորդ գրանցեց:
Կատալոնական ակումբը պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում 2 անգամ պարտվել է «Ռայո Վալյեկանոյին»:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ թիմերի միջև առաջին խաղում, Չավիի թիմը նույնպես պարտվել է նվազագույն հաշվով:
Գրանցվել է, ևս մեկ հակառեկորդ, մասնավորապես «Բարսելոնան» իր պատմության մեջ մեկ մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ կրել է 3 անընդմեջ տնային պարտություն:
Հավելենք, որ երեկվա պարտությունից հետո «Բարսելոնան» 63 միավորով 2-րդն է Լա Լիգայում։