«Բետիսի» վինգեր Խոակինը կիսվել է Իսպանիայի գավաթը նվաճելուց հետո իր տպավորություններով:
«Սա իմ կյանքի ամենակարևոր օրն է: Սա ոչ միայն այս մրցաշրջանի, այլև երկար տարիների աշխատանքն է։ Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, բոլոր երկրպագուներն արժանի են դրան։ Շնորհավորում եմ «Վալենսիային», նրանք արդարացի հաղթողներ կլինեին:
11-մետրանոցը վիճակախաղ է, բայց մենք արժանի ենք հաղթանակին: Ես պատրաստվում եմ վայելել պահը: Մենք Իսպանիայի գավաթակիրներն ենք»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mediaset-ը: