ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է փարիզյան ակումբի վաղաժամ չեմպիոնությունը Լիգա 1-ում.
«Մենք չեմպիոններ ենք: Մենք լիովին արժանի ենք այս հաջողությանը, ես ուրախ եմ և հպարտ եմ թիմով։ Հպարտ եմ, որ առաջին անգամ հաղթեցի ֆրանսիական Լիգա 1-ում և նվաճեցի իմ կարիերայի վեցերորդ լիգայի տիտղոսը: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ռամոսը սոցցանցերի իր էջերում։
Ռամոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Սա նրա առաջին մրցաշրջանն է Լիգա 1-ում։ Նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։