«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է «Թոթենհեմի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որի կազմում նախկինում հանդես է եկել։
Հաղորդվում էր, որ ամռանը դանիացին կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ
«Հուսով եմ՝ «Թոթենհեմը» դուրս կգա Չեմպիոնների Լիգա: Ես շատ եմ սիրում այդ ակումբը, և հուսով եմ, որ նրանք լավ հանդես կգան իրենց մնացած խաղերում և կզբաղեցնեն 4-րդ տեղը»,- ասել է Էրիկսենը Sky Sports-ին:
Անտոնիո Կոնտեի թիմն այս պահին Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Այսօր՝ ապրիլի 24-ին, ակումբը կխաղա «Բրենթֆորդի» հետ։