ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնությունների թվով հավասարվեց «Սենտ-Էտյենի» հետ

ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ Լիգա 1-ի 34-րդ տուրում և ապահովեց վաղաժամ չեմպիոնությունը:

Փարիզյան ակումբն իր պատմության մեջ 10-րդ անգամ հաղթեց մրցաշարում՝ կրկնելով «Սենտ-Էտյենի» ռեկորդը։

Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 34 տուրում վաստակել է 78 միավոր և ներկայումս 16 միավորով գերազանցում է «Մարսելին», որն այլևս մաթեմատիկական հնարավորություն չունի ՊՍԺ-ին հավասարվելու համար։

Փարիզյան ակումբն ամենատիտղոսակիր ակումբն է Ֆրանսիայում։ Բացի Լիգա 1-ի 10 տիտղոսից՝ ՊՍԺ-ն 14 անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը և 9 անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը: