«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տեղեկատվություն է տարածել թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակի մասին։
«Հիմա մենք իսկապես խնդիրներ ունենք: Մենք դժվարություններ ունենք շատ կարևոր դիրքերում, մեզ պետք է ադապտացվել: Ֆուտբոլիստները գիտեն, որ մենք խնդիրներ ունենք. հնարավոր է՝ վինգերներից ոմանք ստիպված լինեն խաղալ կենտրոնական պաշտպան դիրքում»,- ասել է կատալան մասնագետը:
Նշվում է, որ այժմ վնասվածքների պատճառով «քաղաքայինների» միանգամից 3 պաշտպան գտնվում է լազարեթում՝ Նաթան Ակեն, Ջոն Սթոունզը և Կայլ Ուոքերը։
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ «Սիթին» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: