«Նյուքասլը» ծրագրում է թիմի կազմն ուժեղացնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի միջոցով

«Նյուքասլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է իրականացնել ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը, տեղեկացնում է Fichajes-ը։

Ավելի վաղ կոստառիկացի ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել ստացած քիչ խաղաժամանակի պատճառով և ղեկավարությանն ակնարկել, որ իրավիճակը պետք է փոխվի։

Այս մրցաշրջանում Նավասը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 23 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցից 9-ում անառիկ է պահել դարպասը, իսկ մնացած հանդիպումներում բաց է թողել 21 գոլ: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։