ՊՍԺ-ն Լիգա 1-ի 34-րդ տուրի հանդիպմանը ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ՝ ժամկետից շուտ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։
Փարիզյան ակումբի կիսապաշտպան Մարկո Վերատտին ութերորդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Այս ցուցանիշով իտալացին դարձավ Լիգա 1-ի ռեկորդակիր. նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել յոթից ավելի անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012/13 մրցաշրջանից։