Մանուել Նոյերը նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կշարունակի հանդես գալ մյունխենյան ակումբում։ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ գերմանացին նոր համաձայնագիր կկնքի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի չեմպիոնը թիմում կմնա մինչև 2025 թվականը, սակայն լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ 36-ամյա ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը մեկ տարով՝ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։