«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 31-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից (3:1) հետո կիսվել է Գերմանիայի առաջնության չեմպիոնի դառնալու կապակցությամբ իր տպավորություններով։
«Առաջնությունում հաղթելը միշտ էլ հաճելի է: Ես ու Թոմաս Մյուլլերը տասներորդ անընդմեջ անգամ չեմպիոն դարձանք, դա ֆանտաստիկ է։ Նա ինձ համար ավելին է, քան թիմակիցը։ Նա առաջատար է։ Մենք չենք պատկերացնում թիմն առանց Մյուլլերի։
Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո շատ կարևոր էր մրցաշրջանը լավ նոտայով ավարտելը: Մենք չէինք ցանկանում, որ ձախողումն ազդի մեզ վրա: Մենք բոլորս ձգտում էինք նվաճել չեմպիոնական տիտղոսը»,- Նոյերի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։