Լեոնարդո. «Կիլիան Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապպեին:

«Ես հավատում եմ, երբ Կիլիան Մբապպեն ասում է, որ դեռ մտածում է իր ապագայի մասին։ Նա ցանկանում է լավագույն որոշումը կայացնել։ Մենք բաց, հիանալի փոխհարաբերություններ ունենք նրա հետ։

Մբապպեն գիտի, թե մենք ինչ ենք ուզում։ Նա փարիզեցի է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Եվ մենք ցանկանում ենք, որ Կիլիանը մնա մեզ հետ»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի և ֆրանսիական գրանդի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս ամռանը: