Ժոզե Մոուրինյո. ««Ինտերն» Ա Սերիայի լավագույն ակումբն է»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը (1:3):

««Ինտերը» մնում է «Ինտեր», որն  Ա Սերիայի լավագույն թիմն է՝ հիանալի ֆուտբոլիստներով: Նրանց կազմի մեջ խաղում են «գազաններ», բառի լավ իմաստով։

Այսօր մենք խաղացինք՝ շեշտը դնելով հարձակման վրա։ Մենք ավելի շատ գոլ չխփեցինք միայն այն պատճառով, որ «Ինտերը» շատ լավն էր: Չեմ կարող ասել, որ հիասթափված եմ իմ թիմից։ Եթե ​​մենք խաղայինք մրցաշարային աղյուսակի միջնամասի թիմերից մեկի դեմ, ապա անպայման կհաղթեինք»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

«Ինտերը» վաստակեց 72 միավոր և դուրս եկավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: «Ռոման» 34 խաղից հետո 58 միավորով մնաց 5-րդ տեղում: