«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է մերսիսայդյան թիմի կիսապաշտպան Դելե Ալիի մասին իր կարծիքով։
«Ալին ի զորու է վերադրաձնել իր փայլուն մարզավիճակը, ես համոզված եմ դրանում: Դա մարտահրավեր է: Դելեն դժվարին շրջան է վերապրել, և ես նրան բազմիցս ասել եմ, որ սա մարտահրավեր է։ Աշխատանք, մարզումներ, նախապատրաստություն՝ այս ամենը կարող է նրան վերադարձնել նախկին խաղամակարդակին։ Ես հավատում եմ դրան, այլապես նրան ակումբ չէի հրավիրի։ Խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ:
Երբեմն պետք է պայքարել։ Մարդիկ ունենում են անհաջողություններ, խնդիրներ, դժվար պահեր։ Դելեն գիտի, որ ես պատրաստ եմ աջակցել իրեն։ Իհարկե, նա շատ տաղանդավոր է։ Տարիքի և հասունության հետ այս տաղանդը կարողանում է ավելի արդյունավետ բացահայտվել»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: