Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է իր առաջին տրանսֆերային նպատակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է իր թիմում տեսնել «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, հայտնում է Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ դանիացին ամառային պատուհանի համար հոլանդացի մասնագետի տրանսֆերային նպատակների ցանկում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենը կարող է վերադառնալ «Թոթենհեմ», որտեղ հանդես է եկել 2013-ից 2020 թվականներին։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Թիմի կազմում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցած 7 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։