«Թոթենհեմը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսին:
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, անգլիացիները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 25 միլիոն եվրո:
Ամենայն հավանականությամբ, «Թոթենհեմը» ստիպված կլինի ավելի լավ առաջարկ անել, քանի որ «Ինտերը» իր պաշտպանի համար ցանկանում է ստանալ նվազագույնը 40 միլիոն եվրո։
Դումֆրիսի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: