Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության «Բետիս» – «Վալենսիա» եզրափակիչ հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը։ 30-րդ րոպեին Ուգո Դուրոյի դիպուկ հարվածի շնորհիվ «Վալենսիան» հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան աչքի ընկնել, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց «Բետիսը»՝ 5:4։
«Բետիսի» համար սա առաջին տիտղոսն է վերջին 17 տարվա ընթացքում։ 2004/05 մրցաշրջանում ևս ակումբը նվաճել էր Իսպանիայի գավաթը։