«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը հետաքրքրված է «Արսենալ» տեղափոխությամբ:
Ինչպես հայտնում է Daily Star-ը՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 59 մլն եվրո։
Աբրահամի գործող պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նա ակումբին միացել է 2021 թվականի օգոստոսին «Չելսիից»:
Այս մրցաշրջանում անգլիացի հարձակվողը «Ռոմայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: