«Արսենալի» տեխնիկական տնօրենը խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին

«Արսենալի» տեխնիկական տնօրեն Էդու Գասպարը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբի ծրագրերի մասին։

«Մենք ցանկանում ենք թիմ հրավիրել մեկ-երկու ֆուտբոլիստի։ Պետք է մտածել մի քանի դիրքեր ուժեղացնելու մասին»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշի ծառայություններով։