Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմմիխը խոսել է Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Մենք անպայման ցանկանում ենք հաղթել նրանց և նվաճել չեմպիոնի տիտղոսը: Սա յուրահատուկ խաղ է մեր և մեր երկրպագուների համար։
Չեմպիոնական գավաթը նվաճելը մեր գլխավոր նպատակն է»,- Կիմմիխի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։