«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ալֆոնսոն ասել է, որ թիմը ծրագրում է հաղթել Չեմպիոնների Լիգայում։
«Այս ակումբում մենք միշտ պետք է մեծ նպատակներ դնենք: Մենք գիտակցում ենք, որ դժվար է լինելու, բայց մենք այս պահին լավագույններից մեկն ենք Եվրոպայում։
Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն է. Դրա համար մենք աշխատում ենք ամեն օր։ Մենք չգիտենք, արդյոք դա տեղի կունենա, բայց մենք կփորձենք օգտագործել պահը»,- ասել է նախագահը:
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Վիլյառեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 27-ին, երկրորդը՝ մայիսի 3-ին։