Մադրիդի «Ռեալի» սանը, գուցե տեղափոխվի «Ատլետիկո»

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում», հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար առանցքային տրանսֆերային թիրախ է։

Ալոնսոյի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նշենք, որ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է։

Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 22 հանդիպում «Չելսիի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։