«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 34-րդ տուրի «Ռոմայի» հետ հանդիպման արդյունքը (3:1):
«Ամենից շատ հպարտ եմ նրանով, որ տղաներն ամբողջ խաղի ընթացքում պահպանեցին կենտրոնացվածությունը: Ինձ անհանգստացնում էր, որ մենք ընդամենը 3 օր առաջ խաղացինք Իտալիայի գավաթում, և այստեղ սպասում էինք մրցակցի, ով 12 տուրում չէր պարտվել։ Մեզ առաջնակարգ մրցելույթ էր անհրաժեշտ:
Ես ու Մոուրինյոն միմյանց հաջողություն ենք մաղթել։ Նա յուրահատուկ մարզիչ է, միշտ շատ բարի է եղել։ Իտալիայի գավաթի խաղից առաջ մենք նրա հետ զրուցել ենք 45 րոպե, նրա հետ շատ հետաքրքիր էր քննարկել ֆուտբոլը»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։