Մադրիդի «Ռեալը» և «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզով, հայտնում է Onze Mondial-ը՝ հղում անելով L’Equipe-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ալժիրցին դեռ չի պայմանավորվել անգլիական ակումբի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ։
Նշվում է, որ եթե հարձակվողն ու «Մանչեսթեր Սիթին» չհամաձայնվեն պայմանագրի երկարաձգման շուրջ, ակումբը կփորձի վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Մահրեզն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Սիթիի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։