«Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն խոսել է հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին, որը լրանում է այս տարվա հունիսին:
«Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում խնդիր չկա: Մենք բանակցությունների մեջ ենք, և նա ցանկանում է մնալ»,- Պինտուի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինսայդերը նաև հաղորդում է, որ «Ռոման» արդեն երկու հանդիպում է ունեցել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ քննարկելու համար նոր համաձայնագիրը: