«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ նոր հանդիպում կանցկացնի մյունխենյան ակումբի ղեկավարության հետ՝ թիմի հետ իր ապագան քննարկելու համար։
«Այո՛, շուտով նախատեսվում է նոր հանդիպում։ Դեռ ոչինչ չեմ կարող ավելացնել։ Իրավիճակը հեշտ չէ»,- Sky Germany-ին ասել է 33-ամյա ռմբարկուն:
Այս մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 48 գոլի հեղինակ: Նրա գործող համաձայնագրի ժամկետը թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին երեքամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։