«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը բացատրել է, թե ինչու թիմի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն չիրացրեց 11-մետրանոցը Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպմանը։ Պորտուգալացու փոխարեն հարվածեց նրա հայրենակից Բրունու Ֆերնանդեշը, ով սակայն վրիպեց։ «Յունայթեդը» պարտվեց 1:3 հաշվով։
Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ Ռոնալդուն հայտարարել էր նորածին որդու մահվան մասին։
«Խաղից հետո խոսեցի Ռոնալդուի հետ և հարցրի, թե ինչու նա չիրացրեց 11-մետրանոցը: Նա ասաց, որ պարզապես չի զգացել, որ պետք է ինքը հարվածի, ուստի ասաց, որ ավելի լավ կլինի, եթե այն իրացնի Բրունուն»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։