Պեպ Գվարդիոլան՝ «Ուոթֆորդի» նկատմամբ հաղթանակի մասին. «Հարձակվողները փայլուն խաղացին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Ուոթֆորդի» հետ հանդիպման արդյունքը (5:1):

«Մենք լավ սկսեցինք թե՛ առաջին խաղակեսում, թե՛ երկրորդում։ Մենք լավ չէինք պաշտպանվում, բավականաչափ ագրեսիվ չէինք, բայց հարձակվողները փայլուն խաղացին, և ոչ միայն Ժեզուսը, ով անհավանական 4 գոլ խփեց։

Տիտղոսի համար պայքարում ոչինչ չի փոխվել: «Բրայթոնի» հետ խաղից առաջ «Լիվերպուլին» զիջում էինք 2 միավորով, հիմա նրանցից առաջ ենք 4 միավորով։ «Բրայթոնը» «եզրափակիչ» էր: Այսօր հերթական «եզրափակիչն» էր: Առջևում նոր «եզրափակչ» է՝ ընդդեմ «Լիդսի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: