Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Էրիկ Տեն Հագի մասին

Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի մասին:

«Նայեք «Այաքսին» ու կտեսնեք Տեն Հագի որակները: Շնորհավորում եմ Էրիկին և լավագույնն եմ մաղթում:

Նա ֆենոմենալ մարզիչ է և կհասնի հաջողության»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում  MEN-ը: