«Բավարիայի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ «Քաղաքացիների» ճամբար հնարավոր տեղափոխության մասին իր կարծիքով։
«Կարծում եմ՝ այս կրկեսը նյարդայնացնում է ոչ միայն երկրպագուներին, այլև թիմին և ակումբին։ Էրլինգը պետք է կողմնորոշվի: Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները գոլեր կխփեն, նաև առանց նրա. Միշտ էլ այդպես է եղել։ Հավատում եմ, որ առանց Հոլանդի թիմն ավելի կուժեղանա»,- ասել է գերմանացին: