Մոսկվայի «Լոկոմոտիվը» նոր պայմանագիր կառաջարկի դարպասապահ Մարինատո Գիլյերմեին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Թոմաս Ցորնը խոսել է դարպասապահ Մարինատո Գիլյերմեի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

– Կա՞ լուծում Գիլյերմեի համար, ում պայմանագրի ժամկետը շուտով կլրանա: 

«Մենք ցանկանում ենք Գիլյերմեին պահել մեր ակումբում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը։ Մրցաշրջանի վերջում մենք կքննարկենք Գիլյերմեի հետ նոր պայմանագրի մանրամասները: Հասկանալի է, որ ապագան Խուդյակովինն է, բայց այժմ Գիլյերմեն՝ որպես փորձառու դարպասապահ և առաջատար, անփոխարինելի է»,- Ցորնի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն: