ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի մասին.
«Մբապպեի տրանսֆերի մասին խոսակցությունները ինձ չեն անհանգստացնում: Նման իրավիճակ լինում է բոլոր ակումբներում, և գլխավոր մարզիչը պետք է կարողանա ընտելանալ դրան։
Ասածս եսասիրություն կթվա, բայց ես կցանկանայի, որ նա անընդհատ ինձ հետ լիներ: Իհարկե, ես ցանկանում եմ, որ նա մնա ՊՍԺ-ում, մենք բոլորս դա ենք ցանկանում։
Բայց նման որոշումները միշտ կայացվում են համատեղ՝ ֆուտբոլիստի, ակումբի և մարզչի կողմից»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։